ՀՀ-ն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը![]() 26 ապրիլի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը: ՀԱՊԿ ԱԳՆԽ առաջիկա նստաշրջանում, որն անցնելու է Բիշքեկում մայիսի 22-ին, այդ կազմակերպության անդամ երկրները կքննարկեն կանոնադրության առաջարկվող փոփոխությունները, հայտնում է ՌԲԿ-ն՝ հավելելով, որ ՀՀ դիրքորոշման պատճառով կազմակերպությունն արդեն 1 տարի է չի կարողանում գլխավոր քարտուղար ընտրել: Նախատեսվող քննարկման մասին ՌԲԿ-ին են հայտնել անդամ 2 պետությունների դիվանագետներ: Եթե նախարարները համաձայնեցնեն փոփոխությունները, դրանք կառաջարկվեն երկրների ղեկավարների հավանությանը աշնանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: ՀՀ-ն առաջարկում է շտկումներ կատարել գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացակարգում՝ ըստ Երևանի, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից նշանակված էր գործող քարտուղարը 3-ամյա մանդատի շրջանակում: Ըստ ՌԲԿ-ի զրուցակիցների, մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, որից հետո պաշտոնը 3 տարով կանցնի Բելառուսին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, որի նկատմամբ մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց և նա պաշտոնանկ արվեց: Հայաստանը, որը պետք է պաշտոնավարեր 3 տարի, կորցրեց այդ պաշտոնը: Խաչատուրվը ստանձնել էր այդ պաշտոնը 2017-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2020թ.: Հետո հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը: Զասը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |