CNN. Թրամփն ուզում է միջուկային գործարք կնքել ՌԴ և Չինաստանի հետ![]() 26 ապրիլի 2019 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցում է նախարարությունների հետ նոր միջուկային համաձայնագիր մշակելու շուրջ: Այդ մասին հայտնել է CNN-ը Սպիտակ տան մի քանի աղբյուրի վրա հղումով: Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը նշել է, որ նախագահն ուզում է, որ գործարքին մասնկցեն Ռուսաստանն ու Չինաստանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բացի այդ, պայմանագիրը պետք է ներառի սպառազինության բոլոր տեսակները: «Մենք ձգտում ենք որքան հնարավոր է շուտ ներկայացնել նախագահին բոլոր հնարավոր տարբերակները»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ մինչ այդ ոչ մի վարչակազմ նման փորձ չի արել: Վերջերս ԱՄՆ նախագահը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է համարում, որ բոլորը ձերբազատվեն միջուկային զենքից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |