Պուտինն ուզում է Էրդողանին Ղրիմ տանել. ԱԳՆ-ն պետք է ձևաչափը մշակի

Պուտինն ուզում է Էրդողանին Ղրիմ տանել. ԱԳՆ-ն պետք է ձևաչափը մշակի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ԱԳՆ-ին մշակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան հնարավոր այցի ձևաչափը:

Ինչպես ասվում է Կրեմլի հրապարակած հանձնարարականների ցանկում, Թուրքիայի նախագահին կարող են ընդունել Ղրիմում՝ Սիմֆերոպոլի մզկիթի բացման արարողության շրջանակում:

ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հանձնարարվել է մինչև հունիսի 1-ը զեկույց ներկայացնել այդ հարցի վերաբերյալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---