Տոնոյան. Ամերիկյան զենք գնելու որևէ կոնկրետ առաջարկ չի եղել

Տոնոյան. Ամերիկյան զենք գնելու որևէ կոնկրետ առաջարկ չի եղել

PanARMENIAN.Net - Սահմանային իրավիճակը կայուն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։«Այսպես ասած, անընդհատ նույն վիճակն է՝ կրակոցներ են այն կողմից լինում, բայց ոչ թիրախավորող։ Կայուն է իրավիճակը»,- ասել է Տոնոյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Անդրադառնալով այն հարցին, թե եթե ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ-ին առաջարկել էր ամերիկյան սպառազինություն գնել, ինչու չեն գնում՝ Տոնոյանը պատասխանել է. «Ես դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ որևէ առաջարկ չկա: Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող են ձեռքբերումներ լինեն, ինչո՞ւ ոչ, և, եթե դա թույլատրելի լինի Միացյալ Նահանգների համար»:

Տոնոյանը նշել է, որ ռուսական ինքնաթիռների մասով թե 2019-ի, թե 2020-ի համար բոլոր մատակարարումների պայմանավորվածությունները ձեռք են բերվել:

Ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---