Աշխատող ուսանողների ուսվարձի փոխհատուցման նախագիծ է մշակվել

Աշխատող ուսանողների ուսվարձի  փոխհատուցման նախագիծ է մշակվել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրվել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ համահեղինակած օրենքի նախագիծ, որով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը։

Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:

Պետությունը կվճարի նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները: Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները:

Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաև կառավարությունում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---