Վարչապետ. Պետք է հաշվի առնենք, որ ՊՆ նախկին ղեկավարը ՌԴ քաղաքացի է![]() 26 ապրիլի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի Ռուսաստանի քաղաքացի լինելուն, ասել է, որ պետք է հաշվի նստել դրա հետ: «Նա նաև ՌԴ քաղաքացի է, մենք այդ իրավիճակի հետ պետք է հաշվի նստենք»,-ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը: Վարչապետը հավելել է, որ այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը ՀՀ քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում է, բայց ՀՀ օրենսդրության բերումով չենք կարող այդ քաղաքացուն արտահանձնել: «Ես չեմ ուզում այդտեղ այլ ենթատեքստեր տեսնել: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց մենք գիտենք՝ բացահայտ կերպով հանցագործ մարդ կա ՀՀ-ում, որն օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, ակնկալվում է, որ մենք պետք է հանձնենք, բայց մենք այդ մարդուն չենք կարողանում հանձնել միայն այն բանի բերումով, որ ինքն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր»,-ասել է նա: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է «Մարտի 1-ի» դեպքերի վերաբերյալ քրգործում որպես մեղադրյալ, նրա հանդեպ հետախուզում էր հայտարարված։ՌԴ-ն կասեցրել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզումն իր տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |