Պուտին. Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար![]() 26 ապրիլի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ապրիլի 25-27-ը Պեկինում ընթանում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովը: «Պեկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ջանք չի խնայի հակամարտության կարգավորման համար»,-ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը: Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |