Շրի Լանկայում զբոսաշրջության ոլորտի կորուստները կարող են 1 մլրդ եվրոյից ավելի լինել27 ապրիլի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայի կառավարությունը մտավախություն ունի, որ ապրիլի 21-ին երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո զբոսաշրջության ոլորտը մեծ կորուստներ կկրի: Իշխանությունները կանխատեսում են զբոսաշրջային հոսքի նվազում 30 տոկոսով: Դա մոտ 1,5 մլրդ դոլարի (եվրոյով 1,3 մլրդ) կարուստ կտա: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Մանգալ Սամարավիրան: Մինչ ահաբեկչությունների շարքը, ակնկալվում էր, որ 2019-ին Շրի Լանկան 4,5 մլրդ եվրոյի եկամուտ կունենա: Ըստ նախարարի, 1-2 տարի կպահանջվի, որպեսզի զբոսաշրջության հոսքը վերականգնվի, գրում է Deutsche Welle-ն: Մինչդեռ երկրի կաթոլիկ եկեղեցիները որոշ ժամանակով կասեցրել են կիրակնօրյա ժամերգությունները: Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |