Ղազախստանի նախագահի պաշտոնին 9 թեկնածու է հավակնում29 ապրիլի 2019 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից դիմումների ընդունումը: Ինչպես հայտնել է Ղազախստանի ԿԸՀ-ն, 9 թեկնածու է դիմում ներկայացրել, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որն առաջադրվել է «Նուր Օթան» իշխող կուսակցությունից: Նրանից բացի, նախագահի պաշտոնին հավակնում են՝ գրող Սադիբեկ Տուգելը, արհմիութենական գործիչ Ամանգելդի Տասպիխովը, պատգամավորներ Դանիա Եսպաևան և Ժամբիլ Ահմետբելովը, հասարակական գործիչ Ժումատայ Ալիևը, գործարար Տալգատ Երգալիևը, գյուղատնտեսության փոխնախարար Տոլեուտայ Ռահիմբեկովը և քաղաքական ու հասարակական գործիչ, լրագրող Ամիրժան Կոսանովը, գրում է Deutsche Welle-ն: Մինչև մայիսի 11-ին ավարտվող գրանցման համար թեկնածուները պետք է 118 140 ստորագրություն հավաքեն, ինչպես նաև տեղեկանք ներկայացնեն առողջության և եկամուտների մասին: Նուրսուլթան Նազարբաևը, որը գլխավորել է Ղազախստանը գրեթե 30 տարի, հրաժարական տվեց նախագահի պաշտոնից մարտի 20-ին: Պետության ղեկավար դարձավ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ Սենտաի նախագահն էր: Նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |