Շինաշխատանքներն Ամբերդի տարածքում դադարեցվել են![]() 29 ապրիլի 2019 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Արձագանքելով քաղաքացիների ահազանգին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի, որտեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ:Այդ մասին ասվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում: «Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի՝ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ՝ հողի սեփականատիրոջն ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե»- նշված է գրառման մեջ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ամբերդ միջնադարյան բերդ-ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքները՝ ամփոփված: Նախապատրաստական աշխատանքները նույնպես ավարտվել են, վերականգնումը մեկնարկելու էր 2018-ի ապրիլին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |