Միջադեպ փոխմարզպետի ու ԲՀԿ-ական պատգամավորի միջև. «Իմ քայլի» պատգամավորները մեկնել են դեպքի վայր![]() 29 ապրիլի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Եղեգնաձորում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ: Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, որը Վայոց ձորի փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավոր Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքել է Սերգեյ Բարգրատյանի մասնակցությունն այդ միջադեպին՝ անվանելով այն ապատեղեկատվություն, սակայն քիչ անց միջադեպից լուսանկարներ են տարածվել ցանցում, որտեղ երևում է, որ պատգամավորը միջադեպի մասնակից է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խմբակցության մի քանի այլ պատգամավորների հետ մեկնել է Եղեգնաձոր՝ միջադեպի առնչությամբ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետի և միջադեպին մասնակից համայնքապետի հետ: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արման Աբովյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ոչ ոք, ոչ ոքի չի փորձել ծեծել»: «Դա սուտ է և փաստացի զրպարտություն: Կամ փոխմարզպետի հիվանդագին երևակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր՝ ոչ ադեկվատ և տարօրինակ պահվածքը։ Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին, վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել», - գրել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |