Շրի Լանկայում կարգելեն դեմքը ծածկող հագուստ կրել![]() 29 ապրիլի 2019 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայի առաջնորդ Մայտրիպալա Սիրիսենան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրում արգելվում է այնպիսի հագուստ կրել, որը թույլ չի տալիս նույնականացնել մարդուն: Օրենքն ուժի մեջ է մտնում ապրիլի 29-ին, գրում է Gazeta.ru-ն News 1st-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, նախագահը ստորագրել է հրամանագիրը՝ զերծ պահելու համար մարդկանց նոր պայթյուններից և կայունացնելու համար իրավիճակը երկրում: Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |