Պոզներ. ՀՀ-ին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ29 ապրիլի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները նշել է, որ Հայաստանին ժողովրդավարություն պետք է, իսկ Ադրբեջանին՝ ոչ: Պոզներն այս հայտարարությունն արել է ի պատասխան Բահրոմա Ռաջաբովայի հարցին՝ հարկավո՞ր է արդյոք ժողովրդավարություն հետխորհրդային երկրներին և արդյոք հնարավոր է դրան «պատրաստ» լինել: «Որոշ հետխորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն ձևով, այս կամ այն ծավալով, պետք է՝ Բալթիայի երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, ՌԴ-ին: Մյուսներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին՝ այսօրվա դրությամբ, հավանաբար, պետք չէ»,-ասել է լրագրողը, գրում է «Պոզներ Online»-ը: «Եվ, ի վերջո, ինձ թվում է, որ այս կամ այն ժողովուրդը «պատրաստ» է լինում այս կամ այն բանի պատմական զարգացման և փորձի արդյունքում: Եվ երբ «պատրաստ է», այն ժամանակ էլ դա տեղի է ունենում»,-հավելել է Պոզները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |