Զեյնալյան. ՀՀ-ում անօրինական կալանավորված անձինք չկան![]() 29 ապրիլի 2019 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան, պատասխանելով ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ երկրում չկան անօրինական անազատության մեջ գտնվող անձինք: «Անօրինական անազատության մեջ գտնվող անձինք չկան Հայաստանի Հանրապետությունում: Եթե կան անազատության մեջ պահելու նվազագույն բավարար հիմքեր, ապա անձինք գտնվում են անազատության մեջ: Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոց կամ կալանքը փոխարինվում է գրավով, որպես խափանման այլընտրանքային միջոց: Եվ այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի եղած իրավիճակից. ավելի շատ անձ է գտնվում ազատության մեջ, քան նախկին իշխանությունների ժամանակ»,- ասել է Զեյնալյանը: Արդարադատության նախարարը զերծ է մնացել որևէ մեկին քաղբանտարկյալ անվանելուց, նշելով, որ դատապարտված կամ կալանավորված անձն է որոշում իր ոչ իրավական կարգավիճակը: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում շեշտվել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |