The One Beauty Award. Oriflame ընկերության դիմահարդարների մրցույթը՝ Երևանում29 ապրիլի 2019 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին կայացավ Oriflame ընկերության կողմից առաջին անգամ Երևանում անցկացվող դիմահարդարների The One Beauty Award մրցույթի եզրափակիչ փուլը: Այն ընդհանուր առմամբ բաղկացած էր 3 փուլից, որի ընթացքում ամբողջ Հայաստանից սիրողական և պրոֆեսիոնալ մոտ 60 դիմահարդար ստեղծեցին զանազան կերպարներ, նկարահանեցին իրենց աշխատանքն ու տարածեցին սոցիալական ցանցերում: Եզրափակիչ փուլ էր անցել լավագույն 5 դիմահարդարը: Oriflame Հայաստանի տնօրեն Նաիրա Մարգարյանի խոսքով` հետաքրքրությունը մրցույթի հանդեպ սպասվածից շատ ավելին էր՝ Հայաստանից մասնակցության հայտ ներկայացրին ավելի քան 250 հոգի:
«Մենք շվեդական ընկերություն ենք, և մեզ համար գեղեցկությունը կենսակերպ է: Մեր առաքելություններից է ներկայացնել յուրաքանչյուր կնոջ անհատականությունը և բնական գեղեցկությունը: Մրցույթն ինքնատիպ է նրանով, որ ներգրավել է ինչպես պրոֆեսիոնալ դիմահարդարներին, այնպես էլ սիրողական դիմահարդարմամբ զբաղվողներին: Այս իրադարձությունը համախմբել է մարդկանց, որոնք ուղղակի սիրում և գնահատում են գեղեցիկը: Շատ հաճելի է, որ մենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում ունենք տաղանդավոր դիմահարդարներ», - ասաց տնօրենը՝ հավելելով, որ շատ մեծ դժվարությամբ են ընտրել լավագույն հինգին: Նաիրա Մարգարյանը հայտնեց, որ դիմահարդարները կպայքարեն Oriflame-ի հետ 1 մլն դրամ արժողությամբ պայմանագիր կնքելու և ընկերության պաշտոնական դիմահարդարը դառնալու համար: «Սա աննախադեպ հնարավորություն է ներկայացնելու Oriflame շվեդական ընկերությունը որպես պաշտոնական դիմահարդար: Եվ քանի որ ընկերությունը միջազգային է, ունի ներկայացուցչություններ 60-ից ավելի երկրներում, սա նաև հնարավորություն կտա մրցույթի հաղթողին միջազգային հարթակներում ինքնադրսևորվելու: Մենք այսպիսի միջոցառումներով տաղանդավոր մարդկանց համար նորանոր հնարավորություններ ենք ստեղծում: Վստահ եմ, որ այդ հինգ աղջիկների համար սա երազանք է, իսկ մենք օգնում ենք իրականացնել երազանքները», - ասաց տնօրենը:
Մրցույթի եզրափակչում հայտնված հինգ հաջողակներից Գայանե Հայրապետյանն ասաց, որ այս միջացառումը ևս մեկ կարևոր քայլ է իր մասնագիտական գործունեության մեջ: Եզրափակիչ անցածներից Չինար Կիրակոսյանի խոսքով՝ մրցույթը շատ կարևոր փորձառություն է տվել իրեն: Մասնակիցներից Ադրինե Իսայանն ու Արմինե Գրիգորյանը լավագույն հնգյակում հայտնվելն արդեն իսկ հաղթանակ են համարում: Լավագույններից Մանե Աղաջանյանի համար էլ Oriflame ընկերության պաշտոնական դիմահարդարը դառնալը մեծ պատիվ կլինի: Մրցույթն ուներ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրի, որի մի քանի անդամը հատուկ եկել էին գնահատելու եզրափակիչ անցած մասնակիցների աշխատանքը: Նրանց թվում էր Make up Studio-ի հիմնադիր, Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների ասոցիացիայի անդամ, Հայաստանի դիմահարդարների թիմի ղեկավար, OMC-ի` Ոճաբան վարպետների միջազգային կազմակերպության պրոֆեսիոնալ ժյուրիի անդամ Հրանուշ Եղոյանը, ԱՊՀ երկրներում «Օրիֆլեյմի» պաշտոնական դիմահարդար Ալյոնա Տերեշչենկոն, դիզայներ Ֆաինա Հարությունյանը, ոճաբան, RGAM/RGG տարածաշրջանային բրենդ մենեջեր Նարինե Սիմոնյանը:
Ժյուրիի անդամներից Նարինե Սիմոնյանի խոսքով՝ այսպիսի մրցույթներ Հայաստանում հաճախ չեն անցկացվում: «Ես կուզեի հաճախակի տեսնել այսպիսի միջոցառումներ, որոնք մեծ նշանակություն ունեն ոլորտի և առանձին դիմահարդարների ինքնազարգացման գործում: Շատ գովելի է Oriflame-ի կատարած աշխատանքը», - ասաց նա՝ հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն կտան անհատ դիմահարդարներին գնահատվելու պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, ձեռք բերելու փորձ: Մրցույթի ընթացքում մասնակիցները դիմահարդարմամբ ստեղծեցին իրենց հանձնարարված Կարմիր գորգի կերպարը: Արդյունքում լավագույնի կոչմանն արժանացավ Արմինե Գրիգորյանը՝ դառնալով Oriflame Հայաստանի պաշտոնական դիմահարդար: Մասնակիցների աշխատանքը գնահատելու հնարավորություն տրվեց նաև հանդիսատեսին, որի համակրանքին արժանացավ Գայանե Հայրապետյանը: Վերջինս Oriflame ընկերության կողմից ստացավ պրոֆեսիոնալ դիմահարդարման Բյութի-ստուդիա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |