Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը![]() 29 ապրիլի 2019 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի օրակարգում էին երկու տասնյակից ավել հարցեր: Քննարվկել են ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ կողմերի միջև միջազգային պայմանագրեր կնքելու արդյունքներն ու առանձին հարցերը, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքը: Համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել թվայնացման օրակարգին, 2018 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության կատարելագործման շուրջ: Հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |