ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 60-րդ մասնաճյուղն է գործարկել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում գործարկել է թվով 60-րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը: «Բանկն անընդհատ զարգացնում և արդիականացնում է թվային գործիքների կիրառումը, սակայն մեզ համար նաև կարևոր է բանկի մասնաճյուղային ցանցի զարգացումն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ դասական բանկային ծառայություններ: Քաղաքի այս հատվածում նույնպես մենք մեծ թվով հաճախորդներ ունենք և «Էրեբունի» մասնաճյուղի միջոցով ավելի մոտ կգտնվենք մեր գործընկերներին»,-նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Բացման կապակցությամբ «Էրեբունի» մասնաճյուղում մինչև հուլիսի 31-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.
Բանկի «Էրեբունի» մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |