«Էքստրեմալ քայլեր օդում». Անցում շենքերի միջև ձգված ժապավենի վրայով![]() 30 ապրիլի 2019 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին՝ առաջին անգամ Հայաստանում, մարդը կանցնի շենքերի միջև ձգված ժապավենի վրայով՝ նոր էջ բացելով Հայաստանում էքստրեմալ սպորտաձևերի «գրքում»: «Էքստրեմալ քայլեր օդում» միջոցառման կազմակերիչներն են Step Slackliners Armenia-ն և Scream Of Soul-ը: Անցումը կկատարի Ահարոն Խաչատրյանը՝ Երևանի Նաիրի Զարյան 72-74 հասցեում գտնվող զույգ շենքերի միջև: Ժապավենը կապվելու է 20մ բարձրության վրա, իսկ երկարությունը կազմում է 30մ, նմանատիպ ոչինչ դեռ չի իրականացվել Հայաստանում։ «Նույն օրը մեկ այլ խիզախ զույգ՝ Էվելինան և Դանիիլը, կներկայացնեն պար՝ կախված պարաններից։ Scream Of Soul թիմի խենթ էքստրեմալները ցուցադրական թռիչքներ կկատարեն շենքի տանիքից։ Իսկ Lianna-ն հանդես կգա գեղեցիկ օդային ակրոբատիկ շոու ծրագրով»,-ասվում է կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ: Միջոցառումը սկսվելու է 14։00-ին և կտևի մինջև 16։00՝ Highline, Rope Jumping, Rope Dance, Aerial Silk Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |