Տավուշում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«1987 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել. նա ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---