Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի «Երիտասարդների զարգացում 2019» ծրագիրը մեկնարկել է30 ապրիլի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում 2019» նախագծի մեկնարկը: ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկ տարի առաջ մեկնարկած եռամյա ծրագիրը միտված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը՝ կյանքի և բիզնես հմտությունների անվճար դասընթացներ կազմակերպելու միջոցով: Այս տարի ծրագիրը մեկնարկել է ավելի քան 200 մասնակցի համար կազմակերպված բաց դասով, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Գեմաֆին Գասպարյանը և Արման Ուդումյանը, ծրագրի գործընկերներն ու մենթորները: Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Երիտասարդների զարգացում 2018-ի» արդյունքները, ներկայացվել են մասնակիցների և մենթորների հաջողության պատմությունները, քննարկվել են Հայաստանի աշխատանքային շուկայում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները, հասանելի կրթական ծրագրերը, պահանջված մասնագիտացումներն ու հմտությունները:
«Երիտասարդների զարգացում» ծրագիրն իրականացնում ենք արդեն մեկ տարի շարունակ և շատ ուրախ էինք տեսնել, թե մասնակիցների, թե փորձառու մենթորների ակտիվությունը և հատկապես այն ոգևորությունը, որով ծրագիրն ընդունվեց հասարակության կողմից: Խոշոր գործատու լինելով՝ բավական լավ պատկերացում ունենք անձնային և մասնագիտական այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են աշխատանք գտնելու համար: «Երիտասարդների զարգացում» ծրագիրը «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը նախաձեռնել է տարբեր երկրներում և ոլոտներում գործող ընկերությունների փորձը հաշվի առնելով: Վստահ ենք, որ ծրագրի ընթացքում ձեռք բերվող հմտությունները սատարում են երիտասարդներին աշխատանքի տեղավորվելու և իրենց մասնագիտական ներուժը դրսևորելու հարցում և ուրախ ենք ամփոփել ծրագրի առաջին դրական արդյունքները», - նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը: 2018-ին «Երիտասարդների զարգացում» ծրագրին մասնակցել է Երևանում և մարզերում բնակվող ավելի քան 2100 երիտասարդ՝ ձեռք բերելով ինքնազարգացման ու ինքնագնահատման հմտություններ, նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի, բիզնես պլանավորման, ինչպես նաև ֆինանսական գրագիտության հմտություններ: Այս տարի նախատեսվում է ներգրավել ևս 2500 մասնակից, իսկ մինչև 2020-ը՝ կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի:
Ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն այս տարի իրականացնում և համակարգում է ծրագրի գործընկեր «Մենեջմենթ Միքս» միջազգային բիզնես խորհրդատվական ընկերությունը, որը տեղակայված է Հայաստանում, Լիբանանում ու Կիպրոսում և գործունեություն է ծավալում աշխարհի 25 երկրում: «Lինելով միջազգային բիզնես խորհրդատվական և վերապատրաստման ընկերություն, մենք կարևորում ենք երիտասարադների հմտությունների շարունակական զարգացումը և ուրախ ենք «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համատեղ իրականացնել այս ծրագիրը, որի արդյունքում միայն ընթացիկ տարում աշխատաշուկային կտանք 2500 կոմպետենտ տաղանդներ: Այս ծրագիրը հատկանշական է մասնավորապես նրանով, որ սահմանամերձ շրջանների երիտասարդները ևս ներառված են ծրագրում: Մենք և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հավատում ենք նման կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի, որոնք նպաստում են այն միջավայրի բարելավմանը, որտեղ մենք ապրում և աշխատում ենք», - նշել է «Մենեջմենթ Միքսի» հիմնադիր Ռաֆֆի Սեմերջյանը:
Այս տարվա ընթացքում կազմակերպվող «Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» անվճար դասընթացների համար մասնակիցների և մենթորների գրանցումն արդեն սկսված է: Ցանկացողները կարող են հերթագրվել՝ առցանց լրացնելով էլեկտրոնային հայտերը՝ այստեղ և այստեղ: «Երիտասարդների զարգացում» ծրագրի՝ «Կյանքի հմտություններ» մոդուլի շրջանակում մասնակիցները փորձառու մենթորների օգնությամբ ձեռք են բերում ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: «Բիզնես հմտություններ» մոդուլի մասնակիցները սովորում են ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |