ԱՊՊԱ չունենալու համար՝ 5000 դրամ տուգանք![]() 30 ապրիլի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - 2019-ի մայիսի 6-ից ԱՊՊԱ չունենալու համար վարորդները կրկին տուգանվելու են 5.000 դրամի չափով։ Այս մասին է հայտնում Ճանապարհային ոստիկանությունը: Նշվում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր է, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ տուգանքի չափով: ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես, այն իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի վարելը), և նույնիսկ բոլոր իրավախախտումները միաժամանակ քննելու դեպքում կառաջացնի տուգանք՝ 100.000 դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |