Լավրով. Մոսկվան կողմ է «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակմանը30 ապրիլի 2019 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակմանը՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ դա վերաբերում է բոլոր, այդ թվում ղարաբաղյան հակամարտությանը: «Մենք բոլոր իրավիճակներում հանդես ենք գալիս սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով»,- ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մեր կարծիքով, դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում, թե Ուկրաինայի հարավ-արևլքում»,- ասել է նա: Ավելի վաղ ՀՀ-ն հայտարարել էր, որ պատրաստ է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի հետ փոխանակել սահմանը հատած ադրբեջանցուն: Միևնույն ժամանակ՝հայկական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ չի դիտարկելու 2 այլ դիվերսանտի՝ Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի Բաքվին հանձնելու հնարավորությունը։ Վերջիններս 3 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբի կազմում գործում էին Քարվաճառի շրջանում ու վնասազերծվել էին 2014-ի հուլիսին։ Եվս մի դիվերսանտ՝ Հասան Հասանովը, սպանվել էր։ Նշված դիվերսիոն խումբը սպանել էր հայ պատանի Սմբատ Ցականյանին ու մայոր Սարգիս Աբրահամյանին, նաև վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ Կարինե Դավթյանին։Գուլիևը 22 տարվա ազատազրկման, Ասկերովը՝ ցմահ ազատազրկման է դատապարտված։ Ադրբեջանում ՀՀ 3 քաղաքացի է պահվում՝ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |