2019-ի առաջին եռամսյակում 44,000 մեքենա է ներկրվել ՀՀ

2019-ի առաջին եռամսյակում 44,000  մեքենա է ներկրվել ՀՀ

PanARMENIAN.Net - ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել և հաշվառվել 44,579 ավտոմեքենա:

Այս ցուցանիշը 7979-ով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

«2018 թվականի առաջին եռամսյակում տրվել է 37,367, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 45,624 հաշվառման համարանիշ, ինչը 8257-ով ավելի է: 2018 թվականի առաջին եռամսյակում տրվել է 39,511 հաշվառման վկայագիր, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 7670-ով ավելի»,- նշել է Կարապետյանը:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը նաև անդրադարձել է թեժ գծով ստացված զանգերին. 2019 թվականի առաջին եռամսյակում եղել է 28,067 զանգ, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 2645-ով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---