ԱՄՆ քաղաքական նախագծերը սովորաբար բերում են կովկասյան տարածաշրջանի ապակայունացմանը 5 սեպտեմբերի 2008 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների նորմավորման հարցում, նախ եւ առաջ, հետաքրքրված է ԱՄՆ-ն, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ռուսական վերլուծական «Ռազմավարական մշակույթի ֆոնդ» կենտրոնի գործընկեր Անդրեյ Արեշեւը: «Վերջերս նման հետաքրքրություն է սկսել ցուցաբերել նաեւ Ռուսաստանը: Բայց եթե ԱՄՆ-ն ինքը սկսի գործադրել այդ նախագիծը, ապա կանի սեփական ոճով: Հայաստանի համար դա նշանակում է հրաժարում ռուսական ռազմական ներկայությունից, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պայմաններում ուղղակի անհնար է: Հենց այդ պատճառով էլ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունը շատ կարեւոր է: Ես պետք է նշեմ, որ ԱՄՆ քաղաքական նախագծերը սովորաբար բերում են կովկասյան տարածաշրջանի ապակայունացմանը»,- ընդգծել է Արեշեւը:Նա ասաց նաեւ, որ Թուրքիայի նախապայմանները, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, պարզապես անընդունելի են: «Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խնդիր է, եւ երրորդ երկիրն այստեղ անելիք չունի»,- հայտնել է ռուս վերլուծաբանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |