Ցուկերբերգը ցուցադրել է Facebook-ի նոր դիզայնը 1 մայիսի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը F8 մշակողների խորհրդաժողովում ցուցադրել է սոցցանցի նոր դիզայնը: Միջոցառման հեռարձակումը հասանելի էր նրա ֆեյսբուքյան էջում: Նոր դիզայնը ստացել է FB5 անվանումը: Ցուկերբերգը նշել է, որ որոշակի դերակատարություն առաջիկա փոփոխություններում կունենա օգտատերերի գաղտնիությունը: Փոփոխություններ կլինեն կայքում և սոցցանցի հավելվածներում, մասնավորապես, չի լինի էջի վերևի «կապույտ» գլխագիրը, դիզայնը ավելի բաց երանգներով կլինի: «Պատմությունների» բաժինը, որոնք ջնջվում են հրապարակումից 24 ժամ անց, առավել ցայտուն կդառնա, իսկ էջի կենտրոնում կտեղադրվեն ընկերակցությունները: Ընկերությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի նաև Marketplace գնումների ներկառուցված բլոկին՝ տեղադրելով այն էջի վերևի մենյուում, գրում է «Վեդոմոստին»:
Ցուկերբերգը նշել է, որ նոր դիզայնը թույլ կտա օգտատերերին ավելի հեշտ շփվել, կիսվել նորություններով և այլ տեղեկատվություն փոխանակել խմբերում: Facebook-ը նաև աշխատում է իր մեսենջերների՝ WhatsApp-ի և Messenger-ի ինտեգրման և կոդավորման վրա: Որոշ փոփոխություններ կլինեն նաև Instagram-ում, որը ևս Facebook-ին է պատկանում: Facebook-ի թարմացված հավելվածներն iOS-ի և Android-ի համար կներկայացվեն առաջիկայում, իսկ կայքի նոր դիզայնը կիրականացվի մի քանի ամսվա ընթացքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |