Ճապոնիայի նոր կայսրը ստանձնել է լիազորությունները 1 մայիսի 2019 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի նոր կայսրը մայիսի 1-ին ստանձնել է լիազորությունները՝ նշանավորելով Ճապոնիայում նոր՝ Ռեյվա-«Հիանալի ներդաշնակության», դարաշրջանի մեկնարկը: Այդ համակարգն օգտագործվում է երկրում միջազգայնորեն ընդունված տոմարի հետ մեկտեղ: Իր առաջին ուղերձում նոր Նարուհիտո կայսրը խոստացել է կատարել իր պարտականությունները՝ որպես պետության խորհրդանիշի և ժողովրդական միասնության երաշխավորի: 59-ամյա նոր կայսրը խոստացել է միշտ լինել իր ժողովրդի կողմում, գրում է Deutsche Welle-ն: Նարուհիտոն գահի վրա փոխարինեց իր հորը՝ Ակիհիտոյին, որը տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին վայր դրեց իր լիազորությունները 30-ամյա գահակալությունից հետո: Տիկնոջ՝ Միչիկո Ակիհիտոյի հետ, նա մաղթել է որդուն, որ նոր Ռեյվա դարաշրջանը լինի կայուն և բեղմնավոր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին օտարերկրյա նախագահը կլինի, որը կայցելի Նարուհիտոյին արդեն մայիսի վերջում: Ճապոնիայի կայսրին արգելված է դիրքորոշում հայտնել քաղաքական հարցերի շուրջ: Նարուհիտոյի գահակալման պաշտոնական արարողությունը կլինի հոկտեմբերի 22-իյն: երրորդ արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին, որից հետո միայն Նարուհիտոն վերջնականապես կհամարվի կայսր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |