ԱՄՆ-ում Ջավախքի զարգացման համար դրամահավաք կանցկացվի![]() 1 մայիսի 2019 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայերը հունիսի 2-ին հայտարարել են հեռուստամարաթոն-դրամահավաք, որի նպատակն է գումար հավաքել Ջավախքի զարգացման համար: Ամեն ինչ սկսվել է Լոս Անջելեսում «Սփյուռքի միավորման հարթակ» կոչվող պլատֆորմից, որի գաղափարը հղացել էր ԱՄՆ աշխարհաքաղաքական ակումբում, նրանց միացել էին տարբեր անձինք: Հեռուստամարաթոնի նպատակն է հավաքել միջոցներ, որոնք ամբողջությամբ կծառայեն Ջավախքի խնդիրների լուծմանը, որը շարունակական բնույթ կկրի: Գաղափարը ծագել էր ախալցիխեցիներին օգնելու նպատակով` պահպանելու իրենց ինքնատիպությունը և հնարավորությունները, որպեսզի նրանք չհեռանան Ախալցիխեից: Նրանք պատրաստվում են այդ գումարով բացել սպորտային և մշակութային կենտրոն, եթե ավելի շատ գումար հավաքվի, ապա օգնություն կցուցաբերվի նաև տարածաշրջանի հայաբնակ այլ շրջաններին, հայտնում է jnews.ge-ն: «Մենք հասկանում ենք Ջավախքի կարևորությունը: Մենք երկար ժամանակ ուզում էինք դրամահավաք անել, սակայն մենք չունեինք անհրաժեշտ մարդկային ռեսուրս դա սկսելու համար: Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների և անհատների հետ միասին որոշեցինք ստեղծել «Սփյուռքի միավորման հարթակ», որի նպատակներում է Վրաստանի հայկական համայնքի ամրապնդումը: Մենք դա չենք անում ի վնաս Վրաստանին, մենք դա անում ենք` հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Բոլորը կարող են մասնակցել, ով ինչպես կարող է, մենք միայն երախտապարտ կլինենք»,-ասել է հեռուստամարաթոնի կազմակերպիչներից մեկը` Գարեգին Նալբանդյանը: Աշխատանքի քանակը կախված է գումարի չափից: Հեռուստամարաթոն-դրամահավաքը կանցկացվի ժամը 12:00-ից մինչև 22:00: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |