Մեկ ամսում սանավիացիայի ծառայությունից 9 հիվանդ է օգտվել![]() 1 մայիսի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ ամսում սանավիացիայի ծառայությունից 9 պացիենտ է օգտվել: «Ամփոփելով սանավիացիայի աշխատանքի առաջին ամիսը, կարող եմ ասել, որ տեղափոխվել է 9 պացիենտ Հայաստանի տարբեր մարզերից», - հայտնել է նախարարը՝ հավելելով, որ միայն ապրիլի 30-ին միանգամից երկու կանչ են իրականացրել՝ Նոյեմբերյան և Վանաձոր քաղաքներից: Նախարարը հայտնել է, որ մեկ ամսում օգտագործվել է թռիչքային մոտ 12 ժամ։ Ավելի վաղ ՀՀ-ն դարձել է տարածաշրջանի առաջին երկիրը, որն ունի սանավիացիայի ծառայություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |