Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի հետ համատեղ «Աթաթուրք» զորավարժությունները 1 մայիսի 2019 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունները: Մարտավարական զորավարժությունները կավարտվեն մայիսի 3-ին: Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Կանցկացվի մարտական հրաձգություն, հայտնում է Interfax.az-ը: Զորավարժությունների հիմնական նպատակն է Ադրբեջանի և Թուրքիայի ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումը, անձնակազմի մարտական պատրաստկանության բարձրացումը: Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին մասնակցում են անձնակազմերը, զրահատեխնիկան, հրետանին և ականանետները, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները և երկու երկրների զենիթահրթիռային ստորաբաժանումները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |