Նախարար. Աշխիրավունքների պաշտպանության օրինագծեր են մշակվելու

Նախարար. Աշխիրավունքների պաշտպանության օրինագծեր են մշակվելու

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, մայիսին աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումներ կլինեն և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ կմշակվեն:

Նախարարը նաև շնորհավորել է Աշխատանքի միջազգային օրվա առթիվ՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին:

«Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է »,- գրել է Բաթոյանը:

Նա նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Նախարարությունը հատկապես կարևորում է արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը ՀՀ-ում։

«Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաև ինքնադրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն»,- գրել է նախարարը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---