Ղազախստանում հակակառավարական ցույցեր են

Ղազախստանում հակակառավարական ցույցեր են

PanARMENIAN.Net - Ղազախստանի Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցերի: Ալմաթիում ցույցերն անցնում են Հանգստի և մշակույթի կենտրոնական զբոսայգում, իսկ Նուրսուլթանում՝ քաղաքապետարանի մոտ:

Մասնակիցները դեմ են արտահայտվում առաջիկա նախագահական ընտրություններին, պահանջում են բարձրացնել հաշմանդամների և բազմազավակ մայրերի սոցիալական պաշտպանվածությունը, բողոքում են ատոմային էլեկտրակայանի շինարարության դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցարարներին մոտենում են դատախազության ներկայացուցիչներն ու հայտնում հավաքվածներին, որ իրենց գործողություններն ապօրինի են: Ոստիկանությունն ուղեկցում է ցուցարարներին, բայց չի խոչընդոտում: Նախկինում իրավապահները կասեցնում էին նման ցույցերն ու հանրահավաքներն առաջին իսկ կարգախոսներից հետո:

Դեռ ապրիլի 29-ին Ղազախստանի գլխավոր դատախազությունը զգուշացրել էր հանրահավաքների ապօրինության մասին, որին միանալու կոչերը տարածվում էին սոցցանցերում:

«Գլխավոր դատախազությունը զգուշացնում է, որ նման ակցիաներին մասնակցելու դեպքում մասնակիցների գործողությունները կորակվեն որպես խաղաղ հանրահավաքների ու ցույցերի անցկացման կարգի մասին օրենքի կոպիտ խախտում: Իրավապահներն անպայման արձագանքելու են և միջոցներ կձեռնարկեն»,-ասվում էր իրավապահների հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---