«Գրանդ Հոլդինգը» տոնել է Աշխատավորների օրը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը ավանդույթի համաձայն մայիսի 1-ին Աշխատավորների միջազգային օրը հատուկ տոնական համերգով նշել է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջացառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` իրենց տիկնանց ուղեկցությամբ, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները ընտանիքների հետ միասին, այլ հյուրեր: Վարչապետը «Գրանդ Տոբակո» ընկերության տնօրեն Սամվել Սահակյանին հանձնել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալ: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը կառույցի տարվա լավագույն վեց աշխատակիցներին պարգևատրել են «Հրանտ Վարդանյան» ոսկե մեդալով՝ յուրաքանչյուրին շնորհելով նաև 3 մլն դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |