Փաշինյանը՝ Մեդվեդևի հետ «միջադեպի» մասին. Բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին ԵՏՄ երևանյան նիստից և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ իր երկխոսությանը: Օգտատերերից ոմանք որպես ծաղր էին ընկալել Մեդվեդևի արձագանքն ու ծիծաղը Փաշինյանի ոչ այնքան վարժ ռուսերենին: «Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |