Turkish Daily News. Գյուլի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի այցելությունը մեծ առաջընթացային քայլ կլիներ 5 սեպտեմբերի 2008 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Վճռելով այցելել Երեւան` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեծ քայլ կատարեց դեպի ապագա: Այդ մասին գրում է հայտնի թուրք տեսաբան Չենգիզ Ջանդարը: «Ես չեմ կարծում, որ Գյուլը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, բայց եթե նա անի դա, ապա պատմության դռները կարող են ավելի լայն բացվել: Եթե դա տեղի ունենար, դա մեծ առաջընթացային քայլ կլիներ: Տվյալ քայլը չէր նշանակի Հայոց ցեղասպանության ճանաչում, այն միայն կնշանակեր, որ Աբդուլլա Գյուլը գիտի մեր ընդհանուր պատմության դժբախտ հիշատակի մասին: Եւ նա` որպես Թուրքիայի նախագահ, հարգում է այդ հիշատակը»,- գրում է Turkish Daily News-ի թուրք տեսաբանը: Սեպտեմբերի 6-ին Աբդուլլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |