Թրամփն ասում է՝ Վենեսուելայում առաջիկայում «շատ բան տեղի կունենա» 2 մայիսի 2019 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հաջորդ շաբաթ «շատ բան տեղի կունենա» Վենեսուելայում: Թրամփն այդ մասին խոսել է Fox Business հեռուստաալիքի եթերում: Խոսելով Վենեսուելայում իրավիճակի մասին՝ նա ասել է. «Իրավիճակն ուղղակի սարսափելի է...Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները: Մենք ուզում ենք օգնել մարդկանց:..Շատ բան տեղի կունենա հաջորդ շաբաթ, գուցե ավելի շուտ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ապրիլի 30-ին Կարակասում և Վենեսուելայի այլ քաղաքներում հակակառավարական ելույթներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ աջակցություն են հայտնել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին: Բախումների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Վաշինգտոնի միջամտությունը Վենեսուելայի ներքին գործերին անթույլատրելի է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |