Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցություն. Թուրքիան միշտ էլ դավաճանել է Ադրբեջանին 5 սեպտեմբերի 2008 - 19:50 AMT PanARMENIAN.Net - «Պատմության ողջ ընթացքում Թուրքիան վարել է այնպիսի քաղաքականություն, ինչպիսին որ իրեն է շահեկան եղել: Նախորդ դարի սկզբում նա 3 ռազմական դաշինք է փոխել: Սկզբից Անտանտում էր. պատերազմում էր Իտալիայի դեմ, հետո Եռյակ դաշինքում պատերազմում էր Անտանտի դեմ, իսկ հետո այդ երկու դաշինքները փուլ եկան նրա գլխին, եւ նա նետվեց Ռուսաստանի գիրկը. այսինքն Թուրքիան արտաքին քաղաքականության հարցում անկայուն է»,- հայտնել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան միշտ էլ դավաճանել է Ադրբեջանին: «Նա կազմակերպեց Սեֆյանների հետ պատերազմը, ապա հանձնեց մեր պետությունը նախորդ դարի 20-ական թվականներին, եւ ահա հիմա էլ մեկնում է Հայաստան: Այդ իսկ պատճառով ես խորհուրդ կտայի նորմալ գնահատել Թուրքիայի դավաճանությունը, քանի որ նա միշտ է այդպես վարվել Ադրբեջանի հանդեպ: Ադրբեջանին դավաճանելը նրա համար արդեն սովորություն է: Մենք հիմա մենակ ենք եւ մեր քաղաքականությունը ներկա պայմաններում պետք է այնպես կառուցենք, որ մեր տարածաշրջանի բոլոր այդ կատակլիզմները մեզ շրջանցեն»,- հայտնել է Ս.Ջալալօղլուն, հաղորդում է 1news.az-ը: Սեպտեմբերի 6-ին Աբդուլլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |