Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվել է![]() 2 մայիսի 2019 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԵԿՄ նախկին նախագահ, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը: Այն մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվել է Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, հայտնում է Shantnews.am-ը: Մայիսի 2-ի նախնական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը կրկին միջնորդել էր փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն առողջական խնդիրների հիմնավորմամբ: Պետական մեղադրող Հայկ Պետրոսյանը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրqի 62 հոդվածն այն մասին, որ սա դեռ նախնական դատական նիստ է, և Մանվել Գրիգորյանը չունի ամբաստանյալի կարգավիճակ: Ի պատասխան` պաշտպան Կարեն Քամալյանը հիշեցրել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածն այն մասին, որ դատական նիստը չի կարող կայանալ առանց ամբաստանյալի ներկայության, իսկ Մանվել Գրիգորյանն արդեն ունի ամբաստանյալի կարգավիճակ, քանի որ գործը դատարանում է: Դատական նիստը հետաձգվել է: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկեր չվճարելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |