Մեսսին 600 գնդակի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» կազմում![]() 2 մայիսի 2019 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 2 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին՝ «Լիվերպուլի» դեմ խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում մայիսի 1-ին: Հաշիվը բացել է կատալոնացիների ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Երկրորդ խաղակեսում Մեսսին երկու անգամ է աչքի ընկել՝ ջախջախիչ հաղթանակ բերելով իր թիմին, գրում է Lenta.ru-ն: Կրկնակի գոլի շնորհիվ 31-ամյա հարձակվողը հատել է 600 գոլի շեմը ակումբային մակարդակում: Այդպիսով, նա այդ ցուցանիշով հավասարվել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Սակայն արգենտինացուն դրա համար 118 խաղով պակաս է հարկավոր եղել: Այնուամենայնիվ Ռոնալդուն առաջատար է Չեմպիոնների լիգայում գոլերի քանակով: Նրա հաշվին 126 իրացված գնդակ կա մրցաշարում: Մեսսիի ցուցանիշը 112 գոլ է: Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը տեղի կունենա Լիվերպուլում մայիսի 7-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |