«Երևանի գինու օրերը»` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ![]() 2 մայիսի 2019 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին և 4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի իրականացման գլխավոր հովանավորն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է՝ իր կողմից Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկվող American Express քարտերով։ Միջոցառման նպատակն է Հայաստանում խթանել զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի շրջանակում կներկայացվեն հայկական գինի արտադրողների ավելի քան 200 տեսակի գինի։ «Բանկն իր հիմնադրման օրվանից եղել է տնտեսության իրական հատվածի կողքին` մշտապես ֆինանսավորելով այնպիսի ծրագրեր, որոնք միտված են տնտեսության զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանօրինակ միջոցառումները խթան են ներքին արտադրողների համար` իրենց արտադրանքն ի ցույց դնելու և ճանաչելի դարձնելու համար: Ուստի մենք այս ամենի կողքով չէինք կարող անտարբեր անցնել»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը: Միջոցառման կազմակերպիչներից Նունե Մանուկյանի խոսքով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն այն ընկերություններից է, որը միշտ աջակցում է տեղական արտադրողին: «Մենք կազմակերպում էինք նաև «Արենի» գինու փառատոնը: Եվ, եթե չլիներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությունը գյուղացիներին, խաղողագործությունը շատ չէր զարգանա և մենք այսօրվա դրությամբ չէինք ունենա մեծաթիվ գինեգործներ»,- նշել է Նունե Մանուկյանը: «Երևանի գինու օրեր» միջոցառմանն ամեն տարի այցելում է 20-25 հազար մարդ, որոնց շուրջ 40 տոկոսը զբոսաշրջիկներ են, ինչն էլ ուղղակիորեն նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |