2019-ին Վենեսուելայում 57 ցուցարար է զոհվել 3 մայիսի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - 2019-ի մեկնարկից ի վեր Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում 57 ցուցարար է զոհվել: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի «Սոցիալական կոնֆլիկտայնության մշտադիտարկման կենտրոն» (OVCS) ոչ կառավարական կազմակերպությունը: Ընդհանուր առմամբ 2019-ին Վենեսուելայում ավելի քան 6000 ցույց է տեղի ունեցել, ըստ փորձագետների, գրում է Deutsche Welle-ն: Երկրի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոն կոչ է արել համաքաղաքացիներին զանգվածային բողոքի ակցիաների դուրս գալ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ և հասնել նրա պաշտոնանկությանն «Ազատություն» գործողության արդյունքում: Կարակասի և մյուս քաղաքների փողոցներում զանգվածային բախումներ են սկսվել ընդդիմության կողմնակիցների և Վենեսուելայի անվտանգության ուժերի միջև, որի հետևանքով, ըստ OVCS-ի, 239 մարդ է տուժել: Մայիսի 2-ին Մադուրոն, դիմելով բանակի զինվորներին, կոչ է արել զինաթափել բոլոր «դավաճաններին ու ապստամբներին»: «Ոչ ոք չպետք է վախենա: Եկել է խաղաղության մեր իրավունքը պաշտպանելու ժամանակը»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |