Instagram-ում Հոլոքոսթի ժամանակ զոհված հրեա աղջկա անունից աքաունթ է բացվել 3 մայիսի 2019 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Instagram-ում Հոլոքոսթի ժամանակ զոհված 13-ամյա հրեա աղջկա՝ Եվա Հեյմանի, անունից աքաունթ է բացվել: eva.stories պրոֆիլում ներկայացված են Եվայի օրագիրը վերարտադրող տեսանյութեր: Եվան վարել է օրագիրը 1944-ին Հունգարիայում ողբերգական իրադարձությունների ժամանակ: Սթորիսն այնպես է կազմված, կարծես աղջիկն այն ժամանակ սմարթֆոն է ունեցել, որով կարող էր նկարահանել այն ամենն, ինչ կատարվում էր, գրում է Bird in Flight-ը: Եվա Հեյմանը հունգարաբնակ այն մոտ 400,000 հրեաներից էր, որոնց ուղարկել են նացիստական համակենտրոնացման ճամբարներ 1944-ի մայիսի 15-ից հուլիսի 9-ը: Eրկրորդ համաշխարհային տարիներին սպանված մոտ 6 մլն հրեաներից գրեթե 600,000-ը Հունգարիայից էին: Եվա Հեյմանին պապի և տատի հետ բռնել և Աուշվից են ուղարկել հունիսի 2-ին: 1944-ի հոկտեմբերի 17-ին Եվան մահացել է գազի խցիկում: Նրա մայրն ու խորթ հայրը կարողացել են փախչել: Պատմություններից մեկում նախագծի հեղինակները պատմում են, թե ինչպես էր աղջիկը մինչև վերջ պայքարում և երազում ֆոտոլրագրող դառնալ: «Եվա, հուսով ենք, որ այս նախագծի շնորհիվ մենք իրականացնում ենք քո երազանքը»,-գրել են eva.stories-ի հեղինակները: Նախագծի ռեժիսորները, սցենարիստներն ու գլխավոր պրոդյուսերները իսրայելցի գործարարներ Մատի Կոչավին և նրա դուստրն են: Նրանք Եվայի պատմությունը ներկայացրել են 70 պատմության միջոցով: «Եթե ուզում ենք Հոլոքոսթի մասին հիշողությունը փոխանցել նոր սերնդին, պետք է հասցնենք այնտեղ, որտեղ գտնվում է այդ սերունդը: Իսկ այն Instagram-ում է»,-ասել է Մատի Կոչավին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |