«Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնը![]() 3 մայիսի 2019 - 12:35 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 15-16-ը կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը (Impact Humanity Television and Film Festival (IHTFF), որը կներկայացնեն հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնտել Ուիլյամսը: Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը. այն նոր ասպարեզ է աշխարհի քաղաքացիների համար, որոնք, յուրացնելով աշխարհի մարդասիրական ու կրթական լավագույն փորձը, ձգտում են դիմագրավելու աշխարհի հրատապ մարտահրավերները՝ խթանելու սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումներ: «Մեծ պատիվ է ներկայացնել մեր փառատոնը «Ավրորա» ֆորումի շրջանակում: IHTFF-ը կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։ Այսօր աշխարհում տիրող երկպառակտության և անտարբերության մթնոլորտում մենք նպատակ ունենք հանրահռչակելու այն հեռուստա- և կինոնախագծերը, որոնք նպաստում են մարդասիրական գաղափարների առաջխաղացմանը և մարդկության բարելավմանը», - ասել է Դին Քեյնը: «Փառատոնի առանցքը ներկայիս մարդասիրական շարժումն է, որն իրականացվում է ի հեճուկս համաշխարհային և տեղային խոչընդոտների և բարձրաձայնում է մարդու իրավունքների, մարդասիրական գաղափարների մասին։ Սա բարոյական և արդար գործ է։ Մենք ցանկանում ենք կառուցել դեպի ապագա տանող կարևոր կամուրջներ, որոնք իրենց ազդեցությունը կունենան հանրության վրա երկար տարիներ շարունակ», - ասել է Մոնտել Ուիլյամսը։ Փառատոնի տնօրեն Անդրես Կաստիլյոն ասել է, որ այժմ հայտեր են ընդունում հինգ անվանակարգում՝ «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ», «Հատուկ ռեպորտաժ», «Հեռուստասերիալ», «Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ», «Լիամետրաժ վավերագրական ֆիլմ»: Հայտագրումն անվճար է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Մրցույթում ընդգրկված նախագծերը հայտնի կդառնան օգոստոսի 30-ին։ Ընտրող հանձնաժողովում հայտնի կինոգործիչներ են, մարդասերներ և Հոլիվուդյան հեռուստա-և կինոարտադրության ոլորտի նշանակալի ներկայացուցիչներ։ Ֆիլմերի ցուցադրման ձևաչափը Blu-Ray-ն է։ Կինոգործիչները կարող են հայտագրել իրենց աշխատանքները FilmFreeway հարթակի միջոցով։ «Ավրորա» ֆորումի շաբաթվա ընթացքում IHTFF- ի շրջանակում ցուցադրություններից զատ կկայանա նաև մրցանակաբաշխություն, ինչպես նաև կկազմակերպվեն հատուկ քննարկումներ` նվիրված մարդու իրավունքները լուսաբանող ֆիլմերի կարևորությանը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |