Անգլիական այգում տեղադրվել է «Ջրավաճառ տղայի» արձանը

Անգլիական այգում տեղադրվել է «Ջրավաճառ տղայի» արձանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ երևանցիների սիրելի«Ջրավաճառ տղայի» արձանը տեղադրվել է Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:

Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում: Արձանը, կարելի է ասել, վերադարձվել է իր պատմական տեղը, քանի որ, ըստ պետարխիվների, այն ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդ այգում:

Բացի այդ, տեղադրումից առաջ արձանը ռեստավրացվել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---