Գնված ապրանքը վերադարձնելու օրենքը կխստացվի 3 մայիսի 2019 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գնված ապրանքը վերադարձնելու օրենքը կխստացվի: «Մենք օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների մասին տեղեկատվական թերթիկով երևացող տեղում հայտարարել՝ պարտավոր է 2 շաբաթում ապրանքի վերադարձը կամ փոխանակումն ապահովել»,- ասել է Խաչատրյանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածով սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում «փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով..., եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |