Նախարար․ Ներկրվող մեքենաների մաքսատուրքի չափը վերաբանակցվելու է ԵԱՏՄ-ի հետ

Նախարար․ Ներկրվող  մեքենաների մաքսատուրքի չափը վերաբանակցվելու է ԵԱՏՄ-ի հետ

PanARMENIAN.Net - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է բանակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ՝ ավտոմեքենաների մաքսազերծման գների շուրջ:

«Դեռևս դիմում չի եղել պաշտոնապես: Բայց դա գործընթաց է, որ պետք է արվի, և դրա շուրջ հիմա քննարկումներն ընթացքի մեջ են», - ասել է նախարարը:

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցել է ԵԱՏՄ-ին: Ըստ անդամակցության պայմանագրի 2020 թվականից կտրուկ աճելու են 6000 ապրանքատեսակի՝ այդ թվում նաև ոչ ԵԱՏՄ տարածքից ՀՀ ներկրվող մեքենաների մաքսային դրույքաչափերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---