ԱՆ-ն բացահայտ սուտ է որակել TV5-ի ռեպորտաժը պատավաստումների մասին 3 մայիսի 2019 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ TV5 հեռուստաընկերությամբ հեռարձակված «Ստիպողական պատվաստում» ռեպորտաժի ընթացքում հնչեցված բոլոր մեկնաբանությունները բացահայտ սուտ են և միտված են բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանն ու անվստահության մթնոլորտի ձևավորմանը: «Փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես բժշկական կազմակերպություններում` բժշկական հակացուցումներ չունեցող քաղաքացիներին, իսկ անչափահասների կամ անգործունակ ճանաչված անձանց պարագայում` կատարվում է ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում: Ինչ վերաբերում է բջջային հաղորդագրությանը, ապա տեղեկացնենք, որ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող բջջային օպերատորների կողմից (ՅՈւՔՈՄ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ) առողջապահության նախարարության առաջարկով բոլոր բաժանորդներին՝ առանց սեռատարիքային սահմանափակման, ապրիլի 25-30-ն ընկած ժամանակահատվածում հղվել է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Պատվաստումները կյանքեր են փրկում: Նախատեսված են և մեծերի, և փոքրերի համար: Պաշտպանվենք միասին: Դիմեք պոլիկլինիկա: Թեժ գիծ՝ 550601», -ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ սա քայլ է` մեկ անգամ ևս հիշեցնելու պատվաստումների կարևորությունն ու արդյունավետությունը: «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2005 թվականից, որի ընթացքում օգտագործվում են իրազեկման բոլոր հնարավոր հարթակները, այդ թվում նաև հեռահաղորդակցության միջոցները: Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ոչ մասնագիտական, փաստերի վրա չհիմնված, գիտականորեն չապացուցված տեղեկատվություն տարածելուց», -ասված է հաղորդագրության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |