Զեկույց. Քրիստոնյաների հետապնդումն աշխարհում հասնում է ցեղասպանության մակարդակի![]() 4 մայիսի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Քրիստոնյաների հետապնդումներն աշխարհի որոշ տարածաշրջաններում հասնում է ցեղասպանության մակարդակի. Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի կարգադրությամբ իրականացված հետազոտության մեջ: Միջանկյալ զեկույցոմ, որը կազմել է եպիսկոպոս Թրուրո Ֆիլիպ Մաունթսթիվենի գլխավորած հանձնաժողովը, ասվում է, որ յուրաքանչյուր երրորդ մարդը մոլորակում կրոնական հողի վրա հետապնդման զոհ է դառնում: Նույն զեկույցում ասվում է, որ ամենահետապնդովող խումբը քրիստոնյաներն են, գրում է BBC-ին: Ըստ Հանթի, քաղաքական կոռեկտությունն է նաև պատճառը, որ այս հարցը չեն բարձրաձայնում ԶԼՄ-ները և այն անտեսվում է: Հեղինակներն ասում են, որ քրիստոնյաները զանգվածաբար ստիպված են հեռանալ հայրենի վայրերից, որի արդյունքում քրիստոնյաները կարող են իսպառ վերանալ Մերձավոր Արևելքի շատ երկրներում: Օրինակ, այժմ քրիստոնյաները պաղեստինցիների շրջանում ընդամենը 1,5% են կազմում: Իրաքում մինչև 2003թ. 1,5 մլն քրիստոնյա կար, իսկ այսօր ընդամենը մոտ 120, 000: Զեկույցը հատուկ անդրադառնում է նաև Կենտրոնական Ասիային, որտեղ մասնավորապես հետխորհրդյաին երկրները դիտարկում են կրոնական կազմակերպությունները, այդ թվում քրիստոնեությունը, որպես սպառնալիք: Երբեմն որոշ եկեղեցիների գործունեությունն ուղղակի արգելվում է՝ սովորաբար, հիսնականների և Եհովայի վկաների գործունեությունը: Հանթը կարգադրել է անցկացնել հետազոտութունը 2018-ի դեկտեմբերին, երբ մամուլում սկանդալ բարձրացավ քրիստոնյա Ասիա Բիբիի շուրջ, որին մահ էր սպառնում, թեև դատարանը նրան անմեղ էր ճանաչել իսլամը վիրավորելու մեջ: Վերջնական զեկույցը կհրապարակվի ամռանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |