Ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ կանցկացվի![]() 4 մայիսի 2019 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 3-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների և քննարկումների անցկացումը։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտին վերաբերող հարցերի։ Նշվել է այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը, քննարկվել են նաև նույն ժամանակահատվածում հայ-վրացական գործարար համաժողով անցկացնելու հարցը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ այս նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |