Ջորջ Մարտին. HBO-ն «Գահերի խաղի» 3 սփին-օֆֆ է պատրաստում![]() 6 մայիսի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինը հայտարարել է, որ HBO հեռուստաալիքը 3 տարբեր սփին-օֆֆ է պատրաստում «Գահերի խաղի» թեմայով: «Մենք HBO-ում «Գահերի խաղի» 5 տարբեր շոու-հետնորդ (ինձ դուր չի գալիս «սփին-օֆֆ» եզրույթը) ունենք մշակման ընթացքում, որից 3-ը լավ առաջ են գնում»,-ասել է Մարտինը, հայտնում է «Վզգլյադը»: Ըստ նրա, սփին-օֆներից մեկը նկարահանվելու է արդեն 2019-ին, մյուս 2-ը դեռ սցենարի մակարդակում են, սակայն «մոտենում են»: Մարտինը հրաժարվել է բացահայտել, թե ինչի մասին են այս շոուները: «Սակայն, հնարավոր է, ոմանց չի խանգարի վերցնել «Հուր և արյան» նմուշն ու սեփական տեսություններն առաջարկել»,-գրել է նա: «Հուր և արյուն» գիրքը «Սառույցի և կրակի երգի» սագայի փրիքվելն է: Այնտեղ շարադրվում են «Սառույցի և կրակի երգին» նախորդող իրադարձությունները, դա Թարգարիենի արքայատոհմի պատմությունն է, գրված գիտնական մեյսթերի անունից, որն ապրել է Էյրիս Խենթի ժամանակներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |