Մայիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա:
Սլովակիայում նախարարը մասնակցելու է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։